Օլիմպիական խաղեր. Ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը պարտվեց որակավորման փուլում![]() 7 օգոստոսի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր` օգոստոսի 7-ին, Լոնդոնում մեկնարկել են հունահռոմեական ըմբշամարտի 66 և 96 կգ քաշային կարգի հանդիպումները: 66 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը որակավորման փուլում հանդիպեց աշխարհի բրոնզե մեդալակիր Կիմ Հուեոնվուին (Կորեա): Առաջին մրցափուլում կորեացին ավելի ակտիվ էր և փորձում էր անընդհատ միավորներ վաստակել: Հայ երիտասարդ ըմբիշը չկարողացավ գլորումը կատարել 0:1 հաշվով պարտվեց: Երկրորդ մրցափուլում կորեացին կատարեց երեք միավորանոց գլորում և ընդհանուր հաշվով հաղթեց 4:0 հաշվով: Եթե Հուեոնվուին հաջողվեց անցնել եզրափակիչ փուլ, ապա Վարդերեսյանը հնարավորություն կունենա պայքարել բրոնզե մեդալի համար: Այսօր ելույթ կունենա նաև Արթուր Ալեքսանյանը, որը 1/8 եզրափակչում կհանդիպի իտալացի Դաիգորո Տիմոնչինիին: Իսկ հայ ըմբիշներից արծաթե մեդալ մինչ այս պահը վաստակել է Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ): ![]() ![]() Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան «Ինձ համար շատ կարևոր է քաջալերել իմ ժողովրդին» Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |