7 օգոստոսի 2012 - 16:47 AMT
Ճապոնիայում շոգից մահացել են 50 հոգի, ավելի քան 20 հազարը դիմել են բուժօգնության

Ճապոնիայի ավելի քան 20 հազար բնակիչներ հուլիսին դիմել են բժշկական օգնության սաստիկ շոգի պատճառով, որը հաստատվել է այս ամառ երկրի մեծ մասում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ջերմային հարվածներից մահացել են ավելի քան 50 հոգի, նրանց մեծ մասը տարեց մարդիկ են:

Ամենաշոգը եղել է ճապոնական Հոնսյու կղզու կենտրոնական մասում, որտեղ վերջին օրերին ջերմաստիճանը չի նվազում ըստ Ցելսիուսի 35 աստիճանից:

Իրավիճակը խորացնում է ճապոնական ամռանը բնորոշ օդի բարձր խոնավությունը: