22 դեկտեմբերի 2004 - 18:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ Բ.ԳՐԻԶԼՈՎԻ ՀԵՏ
«Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ չի կարող որեւէ այլ պետության ֆորպոստը լինել»,- հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բ.Գրիզլովի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանը ՌԴ-ի Ֆորպոստն է: «Ես, բնականաբար, լավ չեմ վերաբերում այդ հայտարարությանը», ասել է Ա.Բաղդասարյանը: