7 օգոստոսի 2012 - 17:57 AMT
ԱՄՆ դեսպանն առաջարկում է Հայաստանին փոխել ՀԿ-ներին վերաբերվող օրնեսդրությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն իր վիդեոբլոգում առաջարկել է փոխել հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմանը վերաբերվող հայկական օրենսդրությունը: Հեֆերնը, մասնավորապես, ասել է.

«ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից վերջերս կատարված գնահատման տվյալներով Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հզորությամբ երկրորդն է նախկին ԽՄ հանրապետությունների շրջանում: Վերջերս մենք ականատես ենք եղել մի քանի արդյունավետ արշավների, որոնց շրջանակում հայերը հանդես էին գալիս դրական փոփոխությունների խթանման դիրքերից: Հունիսին պետքարտուղար Քլինթոնը և միջազգային հանրությունը իրենց գնահատանքը հայտնեցին բնապահպաններին, ովքեր խաղաղ ակցիաների միջոցով պաշտպանել էին Թռչկանի ջրվեժն ու ովքեր խաղաղ ակցիաների միջոցով պաշտպանել էին Թռչկանի ջրվեժն ու հարակից պահպանվող տարածքը: Նույն բնապահպանների խմբի մի մասն էլ հաջողության է հասել Մաշտոցի այգու` այս կանաչ տարածքը պահպանելու հարցում: Քաղաքացիական հասարակությունը նաև ակտիվություն հանդես բերեց Երևանի պատմական Փակ շուկայի հարցում: Բողոքի դուրս եկածները սոցիալական ցանցերով ծավալված հանրային իրազեկման արշավի միջոցով առաջ քաշեցին շինարարական աշխատանքների հետ կապված հարցեր: Հենց վերջերս էլ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բողոքի մեծ ալիք առաջացավ, որի մասնակիցները պահանջում էին պատասխանատվության ենթարկելու ծեծելու միջոցով զինվորական բժշկին մահվան հասցնելու դեպքի մեղավորներին: Հայաստանի քաղաքացիական հասարակությունն աճում է, և ինչպես նշված օրինակներն են ցույց տալիս, այն օրեցօր դառնում է առավել հզոր և առավել արդյունավետ: Սակայն, անելիք դեռ շատ կա:

Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջ ծառացած խոչընդոտներից մեկը մատուցած ծառայությունների դիմած վճարումներ ստանալու, իրավական սահմանափակումն է այս կազմակերպությունների համար, ինչը վերջիններիս թույլ կտար ֆինանսապես առավել ապահովված լինել:

Միացյալ Նահանգներում մենք հարկային օրենսդրույթամբ աջակցում ենք հասարակական կազմակերպություններին, մասնավորապես` հասարակական կազմակերպությունները նվազեցնում են հարկվող եկամուտներից, իսկ այն դակմակերպությունները կարող են իրենց մատուցած ծառայութնունների համար ստանալ վճարումներ` առանց շահույթ հետապնդելու: Չնայած լուծման կարիք ունեցող խնդիրներին, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շատ բան ունի»,- ասել է Հեֆերնը:

«Մենք ողջունում ենք այն խիզախ ու նվիրյալ հայերին, ովքեր ամեն օր եռանդագին աշխատում են դրական փոփոխություններ ապահովելու նպատակով: Իսկ մենք, որտեղ կարող ենք, ուրախությամբ հանդես ենք գալիս որպես գործընկեր, որպեսզի Հայաստանը դառնա ավելի հզոր, ավելի բարեկեցիկ ու ավելի ժողովրդավարական երկիր»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը: