22 դեկտեմբերի 2004 - 19:21 AMT
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՊՆԴԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Բանաձեւի նախագիծը, որը Նիդերլանդների խորհրդարանի Ստորին պալատի քննարկմանն է ներկայացրել Քրիստոնյաների միության ներկայացուցիչ Անդրե Ռաֆուդը, ըստ որի երկրի կառավարությանը խորհուրդ է տրվում պնդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում, անցել է միաձայն խորհրդարնի երեկվա նիստում: Նիդերլանդների արտգործնախարարը, որը քվեարկության պահին գտնվում էր նիստերի դահլիճում, ողջունել է այդ որոշումը` որպես թուրքերի հետ բանակցություններում կառավարության դիրքերը ամրապնդող որոշում: