7 օգոստոսի 2012 - 18:24 AMT
Օգոստոսի 8-ին կջրազրկվեն Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանները

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, վաղը` օգոստոսի 8-ին` ժամը 10.00-18.00-ը, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կիևյան փողոցի 1-14, և Բարբյուս փողոցի 63, 65, 67 շենքերի, Սևաստոպոլյան փողոցի 30-ից բարձր առանձնատների, Օրբելի, Դարաբաղի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ժամը 9.00-22.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Չայկովսկի, Ֆիրդուս, Մ. Մկրտչյան, Ադամյան, Դեղատան, Տպագրիչների, Ա.Պետրոսյան, Մելիք Ադամյան փողոցների, Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի ու 1-100 հասցեների, Հանրապետության փողոցի II, III նրբանցքների ու փակուղու, Խանջյան 1-51, Բուզանդի 13-20, Տ. Մեծ պողոտայի 3-15, Սայաթ Նովա 14-22, Նալբանդյան 32-110, Թումանյան 1-20, Արամի 1-30 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը: