7 օգոստոսի 2012 - 19:08 AMT
Beeline-ի համարներին զանգել չի հաջողվում

Beeline-ի համարներին զանգել չի հաջողվում: Արդեն մոտ կես ժամ է`բջջային կապերի բաժանորդները չեն կարողանում զանգահարել Beeline-ի բաժանորդների համարներին: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց կապվել ընկերության լրատվական ծառայության պատասխանատուի հետ, բայց չհաջողվեց` համարը չէր պատասխանում:

Մայիսի 18-ին` առավոտյան ժամը 8:00-ից, Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվում էին խնդիրներ ելքային զանգերի հետ: Այն ժամանակ խնդիրը կապված էր ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Ավելի ուշ վթարը վերացվեց և զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվեց: