7 օգոստոսի 2012 - 19:55 AMT
Curiosity-ի մարսագնացը Երկիր է ուղարկել իր վայրէջքի մասին «ֆիլմ»` մոտ 300 լուսանկար

Curiosity-ի մարսագնացը Երկիր է ուղարկել իր վայրէջքի մասին «ֆիլմ»` մոտ 300 լուսանկար: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները` հղելով NASA-ին, դրանցում երևում է, թե ինչպես է ներքև թռչում վայրէջք կատարող սարքի առանձնացված ջերմաթիթեղը: Լուսանկարներն ինչպես գունավոր են, այնպես էլ սև-սպիտակ:

Նախօրեին մարսագնացը հաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի վրա: Սարքը գտնվում է Գեյլա հրաբխի շրջանում: Այն Մարս է ուղարկվել 2011թ նոյեմբերին: