22 դեկտեմբերի 2004 - 21:12 AMT
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՄԻՆՉԵՎ 75 ՏՈԿՈՍԸ
«Ամեն տարի 270-290 միլիոն դոլար շրջանցում է երկրի բյուջեն», գրում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով Միջազգային արժույթի հիմնադրամի Հայաստանում աղքատության կրճատման եւ տնտեսական աճի մասին զեկույցի տվյալները, որոնց համաձայն` Հայաստանի խոշոր հարկատուներն ապահովում են բյուջեի եկամտային մասի 23 տոկոսը, այն ժամանակ, երբ կարող են ապահովել եկամուտի 75 տոկոսը: Երկրում կա 350 խոշոր հարկատու, շարունակում է թերթը, եւ բյուջեի նախագծի համաձայն` հաջորդ տարի նրանք պետք է վճարեն 70 միլիոն դրամ: Սակայն, ըստ ՄԱՀ-ի հաշվարկների` այդ թիվը կարող էր կազմել 200 միլիարդ դրամ, եւ այդ դեպքում 130-140 միլիարդ դրամ ամեն տարի շրջանցում է երկրի բյուջեն, եզրափակում է «Հայկական ժամանակը»: