«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունենում մայոր Վահե Ավետյանի հիշտակին նվիրված մոմավառություն

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունենում մայոր Վահե Ավետյանի հիշտակին նվիրված մոմավառություն

PanARMENIAN.Net - Մի քանի րոպե առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սկսվել է նույն ռեստորանում դաժանորեն ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառություն:

Այսօր Ավետյանի մահվան 40-րդ օրն է:

Արարողությանը ներկա են Ավետյանի գործընկերները, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, ինչպես նաև կանայք և տարեցներ: Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են տարբեր գրություններով պաստառներ` «Ավետյանի ծնողների վիշտը հայ ժողովրդի վիշտն է»:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին չեն թողնում ռեստորանի տարածք, դա բացատրելով նրանով, որ ռեստորանի տարածքը մասնավոր սեփականություն է:

Օրենքի պահապանները փակել են դեպի ռեստորանի տարածք տանող բոլոր մուտքերը:

Ինչպես դեպքի վայրից հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը. Մի քանի րոպեից ակցիայի մասնակիցները երթով կուղղվեն դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն:

Ակցիան հանգիստ է անցնում, միջադեպեր չեն գրանցվել:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---