7 օգոստոսի 2012 - 19:59 AMT
Ուելս-Հայաստան խաղի պատճառով Հայաստանի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ

Հաշվի առնելով, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնելու է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Ուելսի դեմ ընտրական հանդիպմանը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:

Օգոստոսի 11-ին նշանակված «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը հետաձգվել է, «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը տեղափոխվել է և կկայանա օգոստոսի 9-ին, իսկ «Ուլիս»-«Միկա» հանդիպումը տեղափոխվել է և կկայանա օգոստոսի 10-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Ուելս-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին: Հայաստանի հավաքականը ընտրական 3-րդ խմբում վաստակել է 11 միավոր և 2-րդ տեղում է: Առաջատարը Չեխիան է 16 միավորով, իսկ Ուելսն ունի 10 միավոր և 3-րդ հորիզոնականում է: