Մահացած մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված երթն ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի տան մոտ 7 օգոստոսի 2012 - 21:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ ավարտվել է ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվան նվիրված երթը: Հայրապետյանի տանը հասնելով` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսափողի միջոցով կոչ է արել նրան համագործակցել հետաքննության հետ և օգնել գտնել միջադեպի այլ մեղավորների: Ըստ նրա ձերբկալվել է 5 հոգի, սակայն նրանց թիվը պետք է լիներ 15: Երթի ընթացքում փոքր ընդհարում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ցուցարարներից մեկը ցանկանում էր դուրս գալ երթով ընթացողների շարքից և մոտենալ տանը, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել գնալ այդ քայլին: Հետո երթի մասնակիցները մեջքով են կանգնել Հայրապետյանի տանը և նրա դեմ ուղղված կարգախոսներ են բղավել: Ակցիայի ավարտին ցուցարարները վառված մոմեր են թողել Հայրապետյանի տան մերձակայքում: Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներն ուղիղ հեռարձակմամբ |