8 օգոստոսի 2012 - 11:46 AMT
ԲԱՏԷ-ն հաղթահարել է Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլը

ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբի խաղը մեծ ազդեցություն է թողել Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլում հունգարական «Դեբրեցենի» դեմ պատասխան խաղի հաջողության վրա, ասել է բելառուսական թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն:

Պատասխան խաղը կայացել է Դեբրեցենում և ավարտվել է հյուրերի հաղթանակով` 2:0 հաշվով: Առաջին խաղը, որը կայացել էր հուլիսի 31-ին, ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով: Այսպիսով, երկու խաղերի արդյունքում Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ է անցել Զավեն Բադոյանի թիմը:

«Խաղի վրա մեծ ազդեցություն թողեց այն փորձը, որը մենք կուտակել ենք նմանատիպ խաղերի արդյունքում: Թիմը լիովին վստահ էր իր հաղթանակի վրա: Մենք կարողանում ենք վերլուծել հակառակորդի գործողությունները և օգտագործել նրանց թույլ կողմերը: Կարևոր էր և այն, որ կարողացել էինք գուշակել հակառակորդի մեկնարկային կազմը»,-ասել է Գոնչարենկոն: