Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում կանցկացնի օգոստոսի 13-ին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում կանցկացնի օգոստոսի 13-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է օգոստոսի 13-ին մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը:

Օգոստոսի 13-ին 13:00-ին հավաքականը կհանգրվանի Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի միակ բաց մարզում: Իսկ օգոստոսի 14-ին թիմը կանցկացնի փակ մարզում:

Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ Էդգար Մանուչարյանն ու Գևորգ Կասպարովը հավաքական չեն հրավիրվել վնասվածք ունենալու պատճառով: Մարզիչը չի բացառել նաև հավաքականի կազմում նոր ֆուտբոլիտներ ընդգրկելու հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո: Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայան օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---