Երևան-Դամասկոս-Երևան ուղղությամբ առաջին հատուկ չվերթը կլինի օգոստոսի 9-ին

Երևան-Դամասկոս-Երևան ուղղությամբ առաջին հատուկ չվերթը  կլինի օգոստոսի 9-ին

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերությունը ՀՀ կառավարության հետ համատեղ օգոստոսի 9-ից նախատեսում է իրականացնել չվեթներ սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Առաջին հատուկ չվերթը Երևան-Դամասկոս –Երևան ուղղությամբ նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին առավօտյան ժամը 8:00ին: Օդանավը ըստ նախատեսվածի կժամանի 12:50-ին: Երևան-Դամասկոս –Երևան օգոստոսի 23-ի չվերթը նախատեսվումէ իրականացնել նույն ժամերին:

Ծրագիրը իրականցվում է "Պրոմեթեյ բանկի" ֆինանսական աջակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր իրականացվելու է Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը:Նախնական տվյալներով Հայաստան կժամանի 105 ուղեվոր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---