ՌԴ դեսպանը ռուսական իշխանությունների նման չի մեկնաբանում Կուբանի նահանգապետի սկանդալային հայտարարությունները

ՌԴ դեսպանը ռուսական իշխանությունների նման չի մեկնաբանում Կուբանի նահանգապետի սկանդալային հայտարարությունները

PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասի հարցերով ՆԳՆ Գլխավոր վարչության կոլեգիայի ընդլայնված նիստում, որի մասին PanARMENIAN.Net ն արդեն հաղորդել է, Կրանսոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի սկանդալային ելույթից հետո մեր գործակալությունը փորձել է մեկնաբանություն վերցնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյից: Ցավոք սրտի, դեսպանը ռուսական իշխանությունների նման զերծ է մնացել նահանգապետի խոսքերի մեկնաբանությունից, ով իր արտահայտություններով թույլ է տվել ռուսական օրենսդրության կոպիտ խախտումներ:

Օգոստոսի 2-ի իր ելույթում Տկաչովը պարզաբանել է, թե ինչի համար է տարածաշրջանում ստեղծվում «կազակական ոստիկանություն», որը, նրա խոսքով, կոչված է Կրասնոդարի երկրամասից դուրս մղել Հյուսիսային Կովկասից եկվորներին, որոնք իրենց ոչ պատշաճ են պահում և պահպանել ժողովուրդների միջև առկա հավասարակշռությունը:

Նահանգապետի խոսքով, «կազակական ոստիկանությունը» կարող է անել այն, ինչ չի կարող իրեն թույլ տալ սովորական ոստիկանությունը, որպեսզի չխախտի օրենսդրությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---