Սիրիացի գրոհայինների կողմից «սպանված» ռուս գեներալը Մոսկվայում հանդիպել է լրագրողների հետ

PanARMENIAN.Net - Պահեստազորի գեներալ-մայոր Վլադիմիր Կուժեևը, ով իբր սպանվել էր Սիրիայում գրոհայիններից կողմից, այսօր ՌԴ ՊՆ-ում հանդիպել է ռուս լրագրողների հետ և հերքել հաղորդագրություններն իր կարծեցյալ մահվան մասին: «Ես շնորհակալ եմ ԶԼՄ-ներին իմ համեստ անձի նկատմամբ մեծ ուշադրության համար: Զուտ մարդկային առումով ինձ համար շատ տհաճ է Սիրիայում իմ մահվան մասին տեղեկատվությունը: Ես շատ մտահոգված եմ նրանով, որ այդ տեղեկատվությունը մեծ անհանգստություն է պատճառել իմ հարազատներին, մտերիմներին և ծանոթներին»,- ասել է գեներալը լրագրողներին:

«Ցանկանում են հաստատել, որ ողջ և առողջ եմ ու բնակվում եմ Մոսկվայում: Որպես պահեստային գեներալ ես հասկանում եմ, որ այդ տեղեկատվությունը ոչ միայն սադրանք է իմ հանդեպ, այլ նաև, ամենից առաջ, իմ երկրի»,- հավելել է Կուժեևը: Ավելի վաղ ապստամբ «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները հայտարարել են ԶԼՄ-ներին, որ իբր գնդակահարել են ռուս գեներալի, ով աշխատել է որպես Սիրիայի պաշտպանության նախարարի խորհրդական, ինպես նաև սպանել են նրա թարգմանչին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---