Բելառուսը Շվեդիայից ետ է կանչել իր դեսպանությունը և կոչ արել Ստոկհոլմին նույն կերպ վարվել

Բելառուսը Շվեդիայից ետ է կանչել իր դեսպանությունը և կոչ արել Ստոկհոլմին նույն կերպ վարվել

PanARMENIAN.Net - Բելառուսը որոշել է ետ կանչել Շվեդիայից իր դեսպանությունը, առաջարկելով շվեդական կողմին նույն կերպ վարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Միաժամանակ, բելառուսական կողմը հատուկ նշել է այդ միջոցների համատեքստում, որ խոսքը չի գնում դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Բելառուսի ԱԳՆ-ն հնարավոր է համարում երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության նախկին մակարդակին վերադառնալն այն դեպքում, եթե շվեդական կողմը Մինսկի հետ երկխոսությունում «վերադառնա փոխադարձ հարգանքի և բարեկամական հարաբերությունների զարգացման աջակցության սկզբունքներին հետևելուն»:

Իր հերթին, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտն այդ որոշումը բացատրում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` «մարդու իրավունքներից» աճող վախով: «Լուկաշենկոյի վախը մարդու իրավունքներից հասել է նոր բարձունքների»,- ասել է նա Twitter-ում իր միկրոբլոգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---