«Բոնդիանայի» 50-ամյա հոբելյանի առթիվ Sky Movies-ը կգործարկի հատուկ հեռուստաալիք

«Բոնդիանայի» 50-ամյա հոբելյանի առթիվ Sky Movies-ը կգործարկի հատուկ հեռուստաալիք

PanARMENIAN.Net - «Բոնդիանայի» 50-ամյա հոբելյանի առթիվ Sky Movies հեռուստաընկերությունը Մեծ Բրիտանիայում կգործարկի Sky Movies 007 հատուկ հեռուստաալիքը, որով 24 ժամ կհեռարձակվեն ֆիլմեր նշանավոր բրիտանացի հատուկ գործակալի մասին: Այդ մասին հաղորդում է The Daily Telegraph թերթը:

Ընկերությունը գնել է կուլտային կինոֆրանշիզի բոլոր 22 սերիաների իրավունքները, ինչպես նաև երկու առանձին կինոնկարներ Ջեյմս Բոնդի արկածների մասին` «Երբեք մի ասա երբեք» և «Կազինո Ռոյալ: Մինչ այդ 38 տարի շարունակ, սկսած 1974-ից, ֆիլմերի ցուցադրման իրավունքը պատկանում էր ITV հեռուստաընկերությանը:

Sky Movies 007 ալիքը կաշխատի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 4-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---