Երեկ Հալեպում զոհված երկու հայերին, հնարավոր է, սպանել են ապստամբ քրդերը

Երեկ Հալեպում զոհված երկու հայերին, հնարավոր է, սպանել են ապստամբ քրդերը

PanARMENIAN.Net - «Սիրիահայերի աջակցության և օգնության էջին» դիմած սիրիահայ մի տղամարդ, ով այժմ ընտանիքով գտնվում է Հալեպում, փոխանցեց, որ երեկ Հալեպում ընթացող բախումների ժամանակ զոհված 2 հայերը սպանվել են ապստամբ քրդերի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը:

«Մեզ դիմած սիրիահայն ասում է, որ իրենք հստակ չգիտեն` դա եղել է պատահականություն, թե դիտավորյալ է արվել: Հնարավոր է, որ հայերին դրել են կառավարական զորքերի զինվորների տեղ և սպանել են», - ասաց Ադամյանը: Նա նաև ասաց, որ սիրիահայը չի ցանկանում հրապարակել իր ինքնությունը:

Հրապարակախոսը հավելեց նաև, որ համաձայն սիրիահայի խոսքերի` քրդերի այդ խումբը եղել է ոչ թե կառավարական ուժերի կողմից, այլ ապստամբների:

Երեկ Հալեպում ընթացող բախումների ժամանակ երկու հայ սպանվել էր, մեկը` վիրավորվել: Համաձայն որոշ տեղեկությունների` նրանք փորձում էին պաշտպանել Հալեպի հայաբնակ թաղամասերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---