Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովն աշնանը կքննարկի մինչև 2020-ը տնտեսության ոլորտում համագործակցությունը

Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովն աշնանը կքննարկի մինչև 2020-ը տնտեսության  ոլորտում համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական միջկավարական հանձնաժողովը ձևավորվել է և նրա առաջին նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ: «Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մինչև 2020-ը տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների զարգացման պլան, ճանապարհային քարտեզի պատրաստում»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով, ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի տրանսպորտի նապարար Մաքսիմ Սոկոլովը: Պուտինը հիշեցրել է, որ երկրու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2011-ի արդյունքներով կազմել է 1 մլրդ դոլար, իսկ 2012-ի առաջին կեսում ապրանքաշրջանառությունն աճել է 32 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ: Բացի դրանից, Պուտինի խոսքով, ամեն տարի Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիներն իրենց ընտանիքներին ուղարկում են շուրջ 1 մլրդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը:

Իր հերթին, Սերժ Սարգսյանը նշել է, որ 1 մլրդ դոլարը փոխադարձ ապրանքաշրջանառության համար վերջնակետ չէ և առաջիկա 2-3 տարիներին կարելի է կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել ապրանքաշրջանառությունը:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է նաև երկու երկրների հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը: «Մենք երկարացրել ենք Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետները: Մենք կարծում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելը բխում է մեր անվտանգության շահերից»,- ասել է նա:

Հայաստանի նախագահը նաև հավելել է, որ այս տարվա աշնանը հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում տեղի կունենան զորավարժություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---