Հնագետները Մեքսիկայում Մեծ բուրգից ոչ հեռու հայտնաբերել են 500-ամյա դամբարան

Հնագետները Մեքսիկայում Մեծ բուրգից ոչ հեռու հայտնաբերել են 500-ամյա դամբարան

PanARMENIAN.Net - Մեքսիկացի հնագետները Մեծ Բուրգի մերձակայքում իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերել են 500-ամյա դամբարան և սրբազան Վիցլիպուցլի ծառը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղելով artdaily.org-ին:

Դամբարանը հայտնաբերվել է Տենոչտիտլանում` Մեծ Բուրգի մերձակյաքում: Դրանում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա ամբողջական կմախք և բազմաթիվ ոսկորներ, որոնք պատկանել են տարբեր տարիքի երեխաների և մեծահասակների. ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1789 ոսկոր:

Հնագետների խոսքով այն եզակի է, քանի որ դամբարանում հայտնաբերվել են տարբեր տարիքի մարդկանց ոսկորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---