Imagine Entertainment-ը ֆիլմ կնկարահանի ֆուտբոլի լեգենդ Պելեի մասին

Imagine Entertainment-ը ֆիլմ կնկարահանի ֆուտբոլի լեգենդ Պելեի մասին

PanARMENIAN.Net - Imagine Entertainment կինոընկերությունը հայտարարել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մասին կենսագրական ֆիլմի վրա աշխատանքներ սկսելու մասին: Ինչպես հաղորդում է filmpro.ru-ն, ֆիլմի պրեմիերան կկայանա 2014-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, որի եզրափակիչը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում:

Նախագծի նախաձեռնողն է «Նյու Յորք Կոսմոս» ֆուտբոլային ակումբի նախագահ Փոլ Քեմսլին, ում պատկանում է Պելեի կյանքի պատմության իրավունքը: Սցենարի վրա աշխատում են Ջեֆ Ցիմբալիստը և Մայքլ Ցիմբալիստը, որոնք էլ կդառնան ֆիլմի ռեժիսորները: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի Բրազիլիայում:

Ֆիլմը կնիրվի աշխարհահռչակ մարզիկի մանկությանը և վաղ պատանեկությանը. դա կլինի հասունացման պատմություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---