Արցախի ռազմական խորհուրդը քննարկել է մարտական հերթապահության և առաջին գծում ամրաշինական կառույցների կատարելագործման հարցը

Արցախի ռազմական խորհուրդը քննարկել է մարտական հերթապահության և առաջին գծում ամրաշինական կառույցների կատարելագործման հարցը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին ՊԲ հրամկազմի, շտաբի ծառայությունների և բաժինների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ ռազմական խորհրդի հերթական նիստ, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին հաղորդում է պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվեց բանակային ստորաբաժանումների կողմից մարտական հերթապահության կազմակերպման և առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակը: Օրակարգային հարցերի շուրջ ըստ ուղղությունների հանդես եկան բանակի և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները:

Խորհրդակցությունն ամփոփեց և առաջիկա անելիքների շուրջ համապատասխան ցուցումներ տվեց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---