Սերժ Սարգսյան. Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը

Սերժ Սարգսյան. Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրավերի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, անցյալում և ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների բարի հարաբերությունները, որոնք Հայաստանի համար անսասան են: «Դա մեր ժողովուրդների պատմական ընտրությունն է: Մենք այն թանկ ենք գնահատում: Այդ իսկ պատճառով մենք հետևողական քաղաքականություն ենք վարում այդ հարաբերությունների խորացման ուղղությամբ»,-մեջբերում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Սա մեր առաջին հանդիպումն է ՌԴ նախագահի ընտրություններից հետո: Եվ ես ուզում եմ ասել, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մենք դուրս ենք եկել բոլոր ոլորտներում պատկառելի պաշարով: Եվ դրանում մեծ է Ձեր ներդրումը:

Մենք հետևողականորեն վարում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականություն: Մենք կցանկանայինք զարգացնել մեր քաղաքական երկխոսությունը ամենաբարձր և այլ մակարդակներում:

Այդ իմաստով, այս ամիսը բեղմնավոր էր՝ պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Ռուսաստանի հինգ բարձրագույն ղեկավարներ: Չնայած հետճգնաժամային ժամանակաշրջանին՝ մեր առևտրաշրջանառությունն իրականում հասել է միլիարդի սահմանագծին, մինչդեռ ես համարում եմ, որ դա սահմանը չէ, և առաջիկա երկու-երեք տարիներին հնարավոր է կրկնապատկել, հնարավոր է նաև եռապատկել մեր առևտրաշրջանառությունը:

Այսօր լավ համագործակցություն կա հումանիտար ոլորտում: Դրան նպաստում է մի քանի ամիս առաջ ստորագրված հումանիտար մեծ պայմանագիրը:

Տեմպ է հավաքում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: 2010թ. մենք երկարացրեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Մենք համարում ենք, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ելնում է մեր անվտանգության շահերից: Աշնանը Հայաստանում կընթանան ՀԱՊԿ զորավարժությունները: Ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ մեր հարաբերությունների խորացման միջոցով մենք կարող ենք նպաստել Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,-ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---