27 դեկտեմբերի 2004 - 20:16 AMT
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Ակադեմիկոս Թամանյանի դեռեւս 30-ական թվականներին կազմած նախագծի համաձայն, Երեւանի Գլխավոր պողոտան պետք է սկսվեր ներկայիս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտից եւ ավարտվեր դեպի Կոնդի հին շինությունները եւ մանկական երկաթուղի տանող փողոցով: Սակայն այդ նախագիծը այդպես էլ չիրագործվեց: Ինչպես հաղորդել է այսօր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ, նախատեսվում է 2005 թվականի սեպտեմբերից սկսել շինարարական աշխատանքները Գլխավոր պողոտայում: Աշխատանքները կավարտվեն 4-5 տարվա ընթացքում: Պողոտան ամբողջությամբ կկառուցվի մասնավոր ներդրումների հաշվին: Բյուջետային ֆինանսավորում չի նախատեսվում: