
Թերթը գրում է, որ եզդիների մարզային կոմիտեների ղեկավարները եզդիների միության փոխնախագահ Գոգո Ասոյանի հետ դիմում-առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարություն, որով պահանջում են աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմ համարել 16 տարեկանը։
««Գոնե աղջիկների համար 16, իսկ տղաների համար 17 սահմանեն։ Մեր ավանդույթներն են այդ պահանջում, մեր օրենքն է այդպիսին»,- ասել է նա։ Ու եթե կառավարությունը եզդիների դիմումը մերժի, ապա նրանք բողոքի ակցիաներ կկազմակերպեն եւ կպահանջեն «հարցի արդարացի լուծում»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 13-ին «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին գործադիրը հավանություն էր տվել, որով կանանց եւ տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միեւնույն տարիքը՝18 տարեկանը։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային հավասարություն ապահովելու պահանջով»,- գրում է «Ժողովուրդը»: