Օլիմպիական խաղեր. Նիզականետորդ Մելիք Ջանոյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

Օլիմպիական խաղեր. Նիզականետորդ Մելիք Ջանոյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի որակավորման փուլը չհաջողվեց հաղթահարել նաև նիզականետորդ Մելիք Ջանոյանին: Նա երեք մոտեցմամբ կարողացավ նետել նիզակը 72.64 մետր և B խմբում զբաղեցնել 18-րդ տեղը: Խմբից դուրս են եկել լավագույն արդյունք ցույց տված 7 մարզիկներ: B խմբում առաջին տեղն է զբաղեցրել չեխ Վեսլի Վիտեսլավը, որը ցույց է տվել 88.34 մետր արդյունք:

Օգոստոսի 10-ին ելույթ կունենան ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և թաեքվանդիստ Արման Յերեմյանը (80 կգ): Լոնդոնյան խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն (96 կգ) ու ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---