Դավիթ Հայրապետյանը դուրս է եկել օլիմպիական բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ![]() 9 օգոստոսի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (Ռուսաստան), ով հանդես է գալիս մինչև 49 կգ քաշային կարգում, դուրս է եկել օլիմպիական բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ: Հայրապետյանը քառորդ եզրափակչում 19:11 հաշվով հաղթանակ է տարել թուրք Ֆերհատ Պեհլիվանի նկատմամբ: Հայրապետյանն ակտիվ է գործել և երրորդ ռաունդում մրցակցին ենթարկել նոկդաունի և կարողացել հասնել համոզիչ հաղթանակի: Կիսաեզրափակչում, որը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին, Հայրապետյանը մրցելու է Կաեո Պոնգպրայունի (Թայլանդ) հետ: Նույն օրը ռինգ է դուրս գալու նաև Միշա Ալոյանը և մրցելու Տուգսցոգտ Նյամբայարի հետ: Օլիմպիադայի եզրափակիչ մենամարտերը կայանալու են օգոստոսի 11-12-ին: ![]() ![]() Ծանրամարտիկի խոսքով՝ չի ուզում, որ իրեն որպես որակազրկված մարզուհի հիշեն Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան «Ինձ համար շատ կարևոր է քաջալերել իմ ժողովրդին» Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |