Բեռլինը և Փարիզը կարող են պայքարել 2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման համար

Բեռլինը և Փարիզը կարող են պայքարել 2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման համար

PanARMENIAN.Net - Բեռլինի քաղաքապետարանը և ֆրանսիական կառավարությունը հայտարարել են 2024-ի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու ցանկության մասին:

Առաջինը նման հայտարարություն են կատարել Ֆրանսիայի իշխանությունները, որոնք որպես խաղերի անցկացման վայր առաջարկել են Փարիզը:

2005-ին Փարիզն առաջադրել էր իր թեկնածությունը 2012-ի խաղերի անցկացման իրավունքի համար, բայց պարտվել էր Լոնդոնին: Փարիզում խաղերի անցկացման գաղափարն առաջադրում են սոցիալիստները:

2024-ի Օլիմպիական ընդունելու իրավունքի համար Փարիզի մրցակիցը կարող է դառնալ Բեռլինը: Խաղերն անցկացնելու մտադրության մասին հայտարարել է Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայտը: Ինչպես գրում է Die Welt-ը, նախագծին աջակցում է ողջ երկիրը և օլիմպիական կոմիտեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---