9 օգոստոսի 2012 - 12:26 AMT
Բրիտանացի նախկին վարչապետը չի բացառում, որ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ կազմից

Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Թոնի Բլերը չի բացառում Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու հնարավորությունը, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:

Նրա կարծիքով, բազմազան եվրոպական կարգավորիչների կողմից կառավարման քաղաքական և տնտեսական գործիքների ավելացումը վտանգում է բարձրացել ԵՄ-ին Լոնդոնի անդամակցության նպատակահարմության հարցը:

Խոսքը գնում է այն մասին, որ վերջին ժամանակները Եվրոպայում առաջանում են իշխանական լիազորությունների զգալի շեղումներ, որոնք հանգեցնում են միասնական Եվրոպայի գոյության ժողովրդավարական հիմքերի խախտումների, կարծում է Բլերը: «Մեծ Բրիտանիան Եվրոպայում պետք է խաղա կարևոր դեր»,- ասել է նա:

Կարևոր է նշել, որ բրիտանական խորհրդարանն այս տարի ավելի վաղ արդեն բարձրացրել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրահավաք անցկացնելու հարցը: Այդ ժամանակ իրավիճակը փրկել է ներկա վարչապետ Դևիդ Կերերոնը, ով կարողացել է պայմանավորվել հանրաքվեն անորոշ ժամանակով տեղափոխելու մասին: