
Հայ երիտասարդների 22 տոկոսը (18-30 տարեկան) աշխատանք չունի: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդական ազգային խորհրդի անդամ, «Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության» նախագահ Ատոմ Մխիթարյանը: Ըստ բանախոսի աշխատանք չունեցող երիտասարդների մեծ մասն ուսանողներ են:Մեկ այլ հարցման համաձայն հայ երիտասարդների 93 տոկոսը ցանկանոքւմ է աշխատանք ունենալ: Հարցումներն արվել են 2011 թվականին և հրապարակվել են այս տարի: Դրանք իրականացրել է ՀՀ վարչապետին կից երիտասարադական ազգային քաղաքական խորհուրդը: Բացի այդ Մխիթարյանի կարծիքով երիտասարդության հիմախնդիրները լուծելու համար պետք է լրացվեն օրենսդրական բացերը: Նրա կարծիքով երիտասարդությունը ոչ միայ պետք է լինի աշխատուժ , այլ նաև պետք է լինի ուժ, որի հետ հաշվի են նստում, դրա համար, ըստ Մխիթարյանի, երիտասարդները չպետք է սպասեն, այլ մեխանիզմներ պետք առաջարկեն: Բանախոսը գտնում է, որ այստեղ դրական տեխաշարժ , այնուամենայնիվ կա, մասնավորապես, ընտորթյունների շեմին երիտասարդներն ակտիվանում են , առաջարկում են իրենց թեկնածուներին և այլն: Բանախոսը նաև գտնում է, որ այն ոլորտներում, որտեղ արագ սերնդափոխություն եղավ, ոլորտը գրանցեց մեծ առաջընթաց (օրինակ բանկային ոլորտ):