9 օգոստոսի 2012 - 13:31 AMT
Կարապետ Գուլոյանն, անուամենայնիվ, առաջադրվելու է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ԲՀԿ-ից տեղեկացնում են նաև, որ որևէ այլ թեկնածություն չի քննարկվել: