9 օգոստոսի 2012 - 13:49 AMT
Գետքի «անհետացած» գյուղապետը թաղում է գնացել. կգա, հեռախոսը կմիացնի

Օգոստոսի 1-ն «Ժողովուրդ» օրաթերթը մի հոդված էր տպագրել, որտեղ Շիրակի մարզի սահմանամերձ Գետք գյուղի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը, խոսելով ներհամայնքային խնդիրների, արտագաղթի, խմելու և ոռոգման ջրի խնդրի մասին ասել էր, որ իրենց գյուղը ջրի խնդիր ունի, քանի որ ժամանակին տարածքային կառավաման նախարարությունն ու այն ժամանկվա նախարար Հովիկ Աբրահամյանը ապամոնտաժել են խողովակները `հիմնավորմամբ , որ դրանք օգտագործման համար պիտանի չեն:

Ադեկվատ մարդը նման հոդվածից հետո մի բան կսպասեր, որ ոստիկանությունը հետաքննություն սկսեր, գործով որպես վկա հրավիրելով գյուղապետին, պետք է պարզվեին հանգամանքները և եթե այդ խողովակներն իսկապես գողացվել են, ինչպես ասել էր գյուղապետը, ապա փնտրել դրանք գողացողներին, իսկ եթե ոչ նախ հերքել տարածված տեղեկությունը , ապա սուտ մատնության կամ զրպարտության համար ոստիկանություն հրավիրվեր գյուղապետը:

Հիշատակվածներից և ոչ մեկը տեղի չունեցավ, փոխարենը թերթի խմբագրություն եկավ գյուղապետը, ասաց որ հոդվածի լույս տեսնեուց հետո Հովիկ Աբրահամյանն սպառնացել է իրեն: Թերթը հրաժարվեց տպագրել հերքում, ավելին` հաջորդ օրվա համարում գրեց նաև այս մասին: Ոստիկանությունը շարունակեց լռել:

Պարզաբանմամբ հանդես եկավ ջրային պետական կոմիտեն , հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է ՏԿՆ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը»։ Ոստիկանությունից դարձյալ ոչ մի լուր:

Փոխարենն իրենց հարգող բոլոր լրատվամիջոցները պարտք համարեցին հերթով զանգել գյուղապետին: Գյուղապետն էլ զայրացավ ու անջատեց հեռախոսը: Սա էլ պատճառ դարձավ, որ իրենց հարգող մի խումբ այլ լրատվամիջոցներ էլ գրեն, որ գյուղապետն անհետացել է: Դարձյալ ոչ մի արձագանք ոստիկանությունից: Բնականաբար հասկանալի է, որ եթե մարդն աջատել է հեռախոսը, դա ամենևին չի նշանակում, որ նա անհետացել է, բայց եթե դա տևում է մեկ շաբաթից ավելի, ապա գոնե կարելի է այս ամենին հետևող մարդկանց մի լուր տալ գյուղապետի մասին, ի վերջո նա պնդում էր, որ սպառնացել են ու շատ մարդիկ վստահ կպնդեն, որ նա իսկապես անհետացել է: Ինչևէ, քանի որ գյուղապետի հեռախոն անջատած է , իսկ գյուղապեարանում չեն պատասխանում, փորձեցինք մարզպետարանից ճշտել`որտեղ է գյուղապետը: Մարզպետարանի աշատակիցներից մեկն առանց այլևայլությունների ասաց, որ «հեռախոսն աջատել է, որովհետև անընդհատ զանգում էին , էտ մամուլի հետ կապված»: Մարզպետարանից փոխանցված հեռախոսահամարով կապվեցինք գյուղի հաշվապահի հետ, նա էլ ասաց, որ գյուղապետը թաղում է գնացել.«Հենց տեսնեմ, կասեմ, որ զանգել եք և անհանգստանում եք,կարծում եմ թաղում գնալու համար է անջատել հեռախոսը, շուտով կմիացնի», - համեստորեն պատասխանեց նա: