9 օգոստոսի 2012 - 13:50 AMT
Երիտասարդական խորհրդարանն իր շեշտը չդրեց միայն երիտասարդների վրա, ասում են անդամները

Երիտասարդական խորհրդարանն իր մեկամյա գործունեության ընթացքում շեշտը չդրեց միայն երիտասարդներին վերաբերող խնդիրների վրա: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԵԽ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով ԵԽ անդամները ԱԺ առաջարկներ են ներկայացրել հարկային, առողջապահական, կամավորական դաշտերում:

ԵԽ-ն ունեցավ 131 անդամ, որոնցից 42-ն ընտրվել են ինքնաառաջադրման սկզբունքով, մնացածը` կուսակցական սկզբունքով: Խորհրդարանի առաջին նախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Ազգալդյանը նշեց, որ այն հսկայական փորձ է երիտասարդներին համագործակցության եզրեր գտնելու, ԱԺ գործունեությանը հետևելու համար:

ԵԽ ՀՅԴ խմբակցության քարտուղար Ազատուհի Սիմոնյանն էլ նշեց, որ ցանկալի կլինի, որ ԵԽ-եւմ ավելի հաճախ նիստեր գումարվեին, և ավելի ակտիվ լիներ անդամների ներկայությունը: