Հայաստանի մտնելը Եվրասիական միություն պատմական անհրաժեշտություն է, համոզված է Դավիթ Հակոբյանը 9 օգոստոսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ողջունում է Հայաստանի հնարավոր անդամակցությունըԵվրասիական միությանը, որը պլանավորում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Իրականում Ռուսաստանի հետ տեղի է ունենում ոչ միայն ռազմական ինտեգրացում, այլ, որ ավելի կարևոր է, ռազմաքաղաքական ինտեգրացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Միաժամանակ Հակոբյանը նշել է, որ այս միությունը ձևավորվում է կամավորական հիմունքով, ի տարբերություն եվրաինտեգրացման, որին Հայաստանին հարկադրում են: «Մենք Ռուսաստանի մոտ ենք գնում ոչ որպես ստրուկներ»,- նշել է նա: Հակոբյանի խոսքով, այսօր անհրաժեշտություն է ի դեմս Եվրասիական միության նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծումը: «Պանամերիկյան գերիշխանությունը վտանգավոր է ոչ միայն եվրոպական, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության համար»,- ասել է նա: «Ռուսական երկգլուխ արծիվը, որը նայում է արևելք և արևմուտք, թևեր չունի առանց հանրապետությունների: Հանրապետություններն առանց Ռուսաստանի առանց արծվի գլխի են»,- հավելել է հայ մարքսիստների առաջնորդը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |