11 հունվարի 2005 - 21:08 AMT
ԹՈՒՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՊԻՏԻ ԴԱԴԱՐԻ ԹԱԲՈՒ ԼԻՆԵԼՈՒՑ
«1915-ին Թուրքիայի բնակչության գրեթե կեսը ոչ մահմեդական Էր, որոնք վտարվել են եւ բնաջնջվել: Այս թեման պիտի դադարի թաբու լինելուց», «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել Է թուրք երիտասարդ գրող Օրհան Բամուքը, որի ստեղծագործությունները ծանոթ են եվրոպացի ընթերցողներին: Պետության ղեկավարները կարծում են, որ կարիք չկա անդրադառնալ այդ թեմային, քանի որ առկա է Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը: «Ինձ չեն հետաքրքրում Հայաստանի հետ պետական հարաբերությունները: Այստեղ այսքան մարդ Է բնաջնջվել», ասել Է Օ.Բամուքը: