Լոնդոնի Պարալիմպիական խաղերին ներկա կգտնվեն ռեկորդային քանակությամբ մարդիկ

Լոնդոնի Պարալիմպիական խաղերին ներկա կգտնվեն ռեկորդային քանակությամբ մարդիկ

PanARMENIAN.Net - Լոնդոնի Պարլիմպիական խաղերին, որոնք մեկնարկում են օգոստոսի 29-ին, ներկա կգտնվեն ռեկորդային քանակությամբ մարդիկ:

Տվյալ պահին կազմակերպիչները վաճառել են 2.1 միլիոն տոմս և գերազանցել նախկին ռեկորդը, որը սահմանվել էր Պեկինի Պարալիմպիական խաղերի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը, նախքան առաջնության մեկնարկը, կազմակերպիչները ծրագրում են վաճառել 2,5 մլն տոմս: Այս մասին հաղորդում է rsport.ru-ն: Կայանալիք Պարալիմպիադային հանդես կգան մոտ 16 երկրների 4.2 հազար մարզիկներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---