Ամուսնության տարիքային շեմը 18 տարին սահմանելու մասին որոշումը կվերանայվի

Ամուսնության տարիքային շեմը  18 տարին սահմանելու մասին որոշումը կվերանայվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը կվերանայի աամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարին սահմանելու մասին իր որոշումը: «Նման որոշում է կայացվել քանի որ Հայաստանի եզդիական համայնքը նամակ է ուղարկել կառավարություն` խնդրելով տարիքային շեմը նվազեցնել մինչև 16 տարեկան»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ինձ զեկուցեցին, որ Ռուսաստանում թույլատրվում է ամուսնանալ 14 տարեկանից, եւ օրենսդրական սահմանափակումներ չկան: Անհրաժեշտ եմ համարում մեկ անգամ եւս առողջապահության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ քննարկել այս հարցը: Հարկավոր է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից, քանի որ եթե այդ տարիքում ամուսնանում են, ուրեմն մենք խաթարում ենք այդ մարդկանց բնական կենսակերպը», - ասել է վարչապետը:

Նշենք, որ ավելի վաղ` հուլիսի 12-ին, Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել աղջիկների եւ տղաների համար ամուսնության նվազագույն տարիքային շեմը 18 տարեկանը սահմանելու առաջարկը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---