ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, 2012 թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը կառավարության 2012 թ. հունվարի 12-ի` ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2012 - 30.06.2012 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Կատարման ենթակա 46 կետից կատարվել է 45-ը կամ 97.8 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունում արդեն լսվել է 16 գերատեսչության հաշվետվությունը, մյուսները հաշվետվություն կներկայացնեն արձակուրդից վերադառնալուց հետո։ Ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարություններ։

Փոփոխություններ և լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում, կառավարությունը վերաբաշխել է ընթացիկ տարում ՀՀ մարզերում իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և գնման պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված գումարները` դրանք ուղղելով համայնքների առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացմանը։

ՀՀ օրենսդրությանը համապատասխան և հիմք ընդունելով կառավարության 2012 թ. ապրիլի 12-ի նիստում հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը` գործադիրը 2012 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ ֆինանսների նախարարին թույլատրել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին» ծախսային ծրագիրը ֆինանսավորել 2012 թ. պետբյուջեի ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին` դրանք կայունացման դեպոզիտային հաշվից մինչև 2012 թ. բյուջետային տարվա ավարտը վերականգնելու պայմանով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---