ԲԱՔՎՈՒՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՏԵՂՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում թեժ վիճաբանություն է առաջացել ավտոմայրուղու շինարարության շուրջ Բաքվի գերեզմանոցի այն տեղում, որտեղ թաղված են հայեր եւ ռուսներ: Բաքվի իշխանությունների հայտարարությամբ, հատուկ միջոցներ են ձեռնարկվում աճյունների վերաթաղման կապակցությամբ` նախապես տեղյակ պահելով նրանց արտասահմանում գտնվող հարազատներին: Իսկ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով, ինչպես տեղեկացնում է «Պրեսս-ցենտր.ռու»-ն, Բաքվի իշխանությունները գործում են չափազանց արագ` վտանգելով ավելի վատթարացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Այսպես, Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովի կարծիքով` «շատ լավ կլիներ, եթե այդ հարցը հետաձգվեր մինչեւ ղարաբաղյան խնդրի լուծումը»: Եթե կա այդպիսի խիստ անհրաժեշտություն, գտնում է նա, հարկավոր է կիրառել Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ վերաթաղման պրակտիկան: «Ի՞նչ կպատահի, եթե վաղը Շուշիի քաղաքապետը որոշի կառուցել մարզադաշտ ադրբեջանական գերեզմանոցի տեղում, եւ դա հիմնավորի նրանով, որ այդ գերեզմաններ վաղուց ոչ ոք չի այցելում, եւ հարազատները չգան նրանց վերաթաղելու»,- հարցնում է Զեյնալովը: Ի պատասխան Զեյնալովի նման հայտարարության, Բաքվի քաղաքապետ Աբութալիբովը մեղադրել է իրավապաշտպանին «հակաադրբեջանական» դիրքորոշման մեջ: Նշենք, որ երեկ «Զինվորի մայր» հայկական կազմակերպությունը նամակ է ուղարկել Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի հասցեին, որում մտահոգություն է հայտնում Բաքվի ղեկավարության որոշման եւ դրանց հետեւանքների կապակցությամբ: «Մյուս բոլոր ազգություններն այսպես թե այնպես կարող են ներկա գտնվել վերաթաղմանը, ինչը չեն կարող անել հայերը»,- ասվում է նամակում: Հայկական կողմն առաջարկել է ստեղծել ադրբեջանցի եւ հայ պետծառայողներից կազմված հանձնաժողով, որը «Զիվորական մայրեր» կազմակերպության անդամների հետ միասին կկարողանա տեղում մասնակցել վերաթաղմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---