Բաշար Ասադը նշանակել է Սիրիայի նոր վարչապետ

Բաշար Ասադը նշանակել է Սիրիայի նոր վարչապետ

PanARMENIAN.Net - Սիրիայիր նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, որով երկրի նոր վարչապետ է նշանակվել Վաիլ Նադեր ալ-Հալքին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այս պաշտոնում ալ-Հալքին կփոխարինի Օմար Իբրահիմ Գալավանջիին, ով վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 3 օր այն բանից հետո, ինչ Դամասկոսից անհետացել էր նախկին վարչապետ Ռիհադ Ֆարիդ Հիջաբը:

Չորեքշաբթի օրը Հորդանանի իշխանությունները հայտարարել էին, որ Սիրիայի նախկին վարչապետը հատել է թագավորության սահմանը: Նրան աջակցել են, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» ապստամբները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---