Սինայի թերակղզում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և գրոհայինների միջև

Սինայի թերակղզում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և գրոհայինների միջև

PanARMENIAN.Net - Նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և գրոհայինների միջև Սինայի թերակղզում, հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը:

Տուժածների և հնարավոր զոհերի մասին դեռևս ոչ մի տեղեկատվություն չկա:

Ռազմական օպերացիա անցկացնելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ կիրակի օրը 16 սահմանապահներ են զոհվել` գրոհայինների կողմից Իսրայելի հետ սահմանի ՀԱԿ-ի վրա հարձակման արդյունքում:

Եգիպտոսի նախագահը պաշտոնից հեռացրել է հետախուզության ղեկավարին և նահանգի ղեկավարին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---