9 օգոստոսի 2012 - 17:21 AMT
Լիբանանի անվտանգության մարմինները ձերբակալել են սիրիամետ դիրքորոշում ունեցող նախկին նախարարին

Լիբանանի ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են նախկին նախարար Միշել Սամահային, ով հայտնի է իր սիրիամետ հայացքներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա ձերբակալվել է անվտանգության հետ կապված հարցերի առնչությամբ:

Միշել Սամահան Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրի կառավարությունում ավելի քան 10 տարի զբաղեցրել է տեղեկատվության նախարարի պաշտոնը:

Ոմանք Սամահային համարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակից: