Ավտովթար Գավառ- Սևան ճանապարհին. 6 մարդ տուժել է

Ավտովթար Գավառ- Սևան ճանապարհին. 6 մարդ տուժել է

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-31105» մակնիշի («Ալիք» ՍՊԸ տաքսի ծառայություն, վարորդ` 1955 թ. ծնված Աշոտ Պարոնյան ) եւ «ՈՒԱԶ-452» մակնիշի («Գավառի հացի գործարան» ՓԲԸ, վարորդ` 1955 թ. ծնված Վանիկ Սարոյան) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գավառ քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Վ. Սարոյանը, 1973թ. ծնված Գեղամ Հայրապետյանը, 1969 թ. ծնված Ռուբիկ Վարդանյանը, 1992 թ. ծնված Թամարա Բոստանչյանը եւ 1985 թ. ծնված Անահիտ Ալոյանը:

Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Պարոնյանին, ով հոսպիտալացվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---