Սիրիայում առևանգված հայ երիտասարդին ազատ են արձակել![]() ![]() PanARMENIAN.Net - Սիրիայում առևանգված հայ երիտասարդին ազատ են արձակել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչը, ով չցանկացավ հրապարակել իր ինքնությունը: Համաձայն նրա տեղեկությունների` փրկագինը վճարվել է և երիտասարդն այժմ գտնվում է ազատության մեջ: Այն մասին, թե ով է վճարել 20 հազար դոլար փրկագինը` ծնողները, թե Սիրիայի հայ համայնքն էլ է վճարել մի մասը` նա տեղյակ չէր: Երեկ PanARMENIAN.Net ին հաղորդել էին, որ սիրիացի ապստամբները 22-ամայ Հովսեփ Բալմանուկյանին առևանգել էին Հալեպի ու Լիբանանի սահմանին: Նրանք պահանջում էին 20 հազար դոլար: Համաձայն «Սիրիահայերի ագակցության և օգնության էջի» Սիրիայում գտնվող աղբյուրների` Սիրիայի հայ համայնքը ցանկություն էր հայտնել վճարել գումարի մի մասը` 15 հազար դոլարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |