13 հունվարի 2005 - 22:36 AMT
ՀԱՅՏՆԻ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ՏԵՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ
«Ես տեսել եմ Հայաստանը երազում: Դա առաջին երկիրն է, որ ես տեսել եմ երազում», ասում է հայտնի բրիտանացի դիրիժոր Փոլ Մաքալինդին, որը ուրբաթ օրը որպես դիրիժոր է հանդես գալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մինչ այդ Մաքալինդին չի եղել նախկին Խորհրդային Միության որեւէ երկրում: Նրա խոսքերով, նա տեսել է Հայաստանը երազում 2003 թվականին, սակայն միայն այժմ է կարողացել գալ: «Ես ավանդույթների կողմնակից եմ, իսկ հնում հավատում էին կանխագուշակ երազներին», ասում է նա: