Ըստ որոշ տեղեկությունների, անհայտ կորել է Սիրիայի ԶՈւ հայ ծառայող

Ըստ որոշ տեղեկությունների, անհայտ կորել է Սիրիայի ԶՈւ հայ ծառայող

PanARMENIAN.Net - Սիրիայի Քեսաբ քաղաքի հայ երիտասարդի բնակիչ Խաժակ Աբելյանի մասին արդեն 8-րդ օրն է տեղեկություններ չկան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ֆեսյբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը:

«Հայ երիտասարդը ծառայում էր Սիրիայի Զինված ուժերում՝ Հալեպ քաղաքում», - իր խոսքում նշեց Ադամյանը:

Նա ասաց նաև, որ Սիրիայի Զինված ուժերում այս դեպքի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի տրվում:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ը հայտնել էր` գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում: Հալեպում բնակվող սիրիահայերը վախենում են տանից դուրս գալ` անընդհատ կրակոցներ են հնչում և ռումբեր պայթում: Հայ ընտանիքով չգիտեն ինչ անել. ստիպված փակվում են իրենց տան նկուղում: Սիրիահայերն ասում են, որ լույսերը գնում-գալիս են, հեռախոսն անջատված է, ինտերնետ կապն էլ շատ վատ է աշխատում: Ոչ մի կոմունալ ծառայություն չի աշխատում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---