Օլիմպիական խաղեր. Միհրան Ջաբուրյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Օլիմպիական խաղեր. Միհրան Ջաբուրյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի 55 կգ քաշայինների պայքարում Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ տարավ Ամադոր Էսկոբար Բրանդոնի (Հոնդուրաս) նկատմամբ:

Առաջին մրցափուլում Ջաբուրյանը առավելության հասավ 6:3 հաշվով, երկրորդում էլ նրա առավելությունը հսկայական էր`6:0. 1/4 եզրափակչում Ջաբուրյանը մրցելու է Յումոտո Շինիչի (Ճապոնիա) հետ, որը ուժեղ է եղել Կիմ Ջինչեոլից (Կորեա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---