10 օգոստոսի 2012 - 19:29 AMT
Օլիմպիական խաղեր. Արման Յերեմյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայատսանի ներկայացուցիչ Արման Յերեմյանը Օլիմպիական խաղերի թաեքվանդոյի մրցաշարում մինչև 80 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում հանդիպեց հոլանդացի Թոմի Մոլլետին:

Հայ մարզիկն առաջին ռաունդը սկսեց բավական ակտիվ ու միանգամից նետվեց գրոհի` հաղթելով 3:0 հաշվով: Երկրորդում նակրկին ավելի լավ տեսք ուներ, քան մրցակիցը և կրկին առանց միավոր տալու հաղթեց` 2:0: Վերջին` երրորդ ռաունդում, Յերեմյանը չնայած պարտվեց 1:4 հաշվով, բայց սա չխանգարեց նրան դուրս գալ կիսաեզրափակիչ:

Հայ թաեկվանդիստը հաղթեց ընդհանուր 6:4 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:

Յերեմյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Էդուարդո Կրիսմանիչ (Արգենտինա)- Ահմադ Բահավի (Աֆղանստա) զույգի հաղթողի հետ:

Մինչ այս, Յերեմյանը 1/8 եզրափակչում հաղթանակ էր տոնել Սեբաստյեն Միչաուդի (Կանադա) նկատմամբ:

Նշենք, որ այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2000 թվականից: Յերեմյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին թաեքվանդիստն է, որ մասնակցում է Օլիմպիադային: